10:02 - Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել.բոլորին հանում են, անվանում հանցագործներ.«168 ժամ»         17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա      17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր    

19 օգոս 2016 10:55

«Սևան» ազգային պարկը ծածկվում է աղբով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սևանա լիճն այս տապին ամենագրավիչ վայրերից մեկն է։ Մինչ քոթեջների տերերը բողոքում են, որ այս տարի հանգստացողները պակասել են, դրան հակառակ, հանրային լողափներում մարդկանց պակաս չկա։ Բայց այստեղ էլ տեր ու տիրական չկա՝ մաքրություն անող չկա։ Այս աղբակույտերը Սևանի ափամերձ հատվածում են։
 
Մոտակայքում անտանելի գարշահոտ է տիրում։ Սա վարակի բուն է՝ սանիտարահիգիենիկ առումով խիստ վտանգավոր։ Հանգստացողներից մեկն ասաց, որ աղբը թափում են հիմնականում մասնավոր քոթեջներում հանգստացողները, իսկ աղբահանություն չի կատարվում, չնայած այն բանին, որ քոթեջների տերերն աղբահանության համար վճարում են։ Տարածքը պատկանում է «Սևան» ազգային պարկին։ Գտնվում է Սևանի հիվանդանոցից դեպի հանրային լողափ տանող ճանապարհին»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր