17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

19 օգոս 2016 13:20

Աշխարհահռչակ ռեփերը շնորհավորել է մեր մարզիկներին

Հայտնի ռեփեր The Game-ն Instagram-ի իր էջում շնորհավորել է հայ մարզիկներ Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճելու կապակցությամբ: Ռեփերը խոսել է նաև Միհրանի նկատմամբ ցուցաբերված անարդարության մասին:
 
«Կյանքիս վերջին 10 տարիներին ապրել եմ մի քաղաքում, որը մեծ թվով հայերով է բնակեցված՝ Գլենդեյլում (Կալիֆորնիա)… քաղաք, որտեղ ես շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել… Այսպիսով՝ ես պետք է շնորհավորեմ Արթուր Ալեքսանյանին 20 տարվա ընթացքում առաջին ոսկե մեդալը նվաճելու համար, ինչպես նաև Միհրան Հարությունյանին՝ իր ջանքերի և արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ, չնայած նրան անարդարացիորեն զրկեցին իր ոսկուց: Շնորհավորում եմ երկուսիդ… Դուք՝ տղաներ, և ձեր երկիրն արժանի եք դրան»,- գրել է ռեփերը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր