Ամենամեծ հզոր զենքը՝ ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով. պատվաստումների գաղափարն են մոտեցնում          Կորոնավիրուսն ամենեւին էլ սովորական շնչառական վիրուս չէ․ գիտնականներ       ԱԱԾ-ն պաշտոնատար անձանց կողմից գումարների հափշտակության, խարդախությամբ համայնքապատկան գույքի ձեռքբերման, պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել    

19 օգոս 2016 15:00

«Հաց բերող» Արթուր Սարգսյանին դատարան չեն տեղափոխել

«Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունն այսօր՝ օգոստոսի 19-ին, հետաձգվել է:
Լրագրողների հետ զրույցում Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել է, որ ինքը միջնորդել էր նաև, որ նիստին մասնակցեր իր պաշտպանյալը: Նրա խոսքով` վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ չեն կարող ապահովել Արթուր Սարգսյանի ներկայությունը, ինչի պատճառով էլ նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 23-ին:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանության պատը և սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին: Նա մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր