Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը          Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի դեմ       ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում    

19 օգոս 2016 16:30

Վերլուծվել են ապրիլյան մարտական գործողությունների հետևանքները

Օգոստոսի 17-ին ՀՀ Տավուշի մարզում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Պետեր Սվեդբերգը:

Դիտարկումից առաջ Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: Անդրադարձ է կատարվել սահմանամերձ համայնքներում բերքահավաքի անվտանգ կազմակերպման խնդիրներին:
 
Քննարկվել և վերլուծվել են նաև ապրիլյան մարտական գործողությունների հետևանքները, կատարված եզրահանգումները: Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ներկայացված տվյալների համար` ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառվեն իրենց ամփոփիչ զեկույցներում:

Սահմանային դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր