10:00 - Եվրոպացիներն են վերցրել հայկական շուկան ու տնօրինում.«Ժողովուրդ»         17:01 - Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան      16:30 - Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, եվրոն թանկանալ    

22 փետ 2020 14:42

Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. կասկածյալը ոստիկանության նախկին աշխատակից է

Այսօր՝ փետրվարի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով, գիտակցության չգալով, մահացել է։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Պավել Օրդյանը, նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը, ում վրա, ըստ նախնական տեղեկությունների, կա կրակոցի 3 հետք, հիվանդանոց է տեղափոխվել Արամ Մանուկյան փողոցից։
Սպանվածը 36-ամյա Գևորգ Խալաթյանն է։
Ոստիկաններն ու քննիչները սպանվածի տան պատերին հայտնաբերել են նաև կրակոցի հետքեր։ Սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Մեսրոպ Կյուրեղյանին, ով այս պահին գտնվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Մ. Կյուրեղյանը ոստիկանության նախկին աշխատակից է։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր