17:00 - Ցնցումների մեջ մի ընկեք. Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ         16:30 - Պուտինը բոլոր գենոմային կենտրոններին հրահանգել է զբաղվել պատվաստանյութի փնտրտուքով      16:00 - Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն    

26 փետ 2020 11:58

Փորձագետները ենթադրում են, որ Իրանի իշխանությունները թաքցնում են կորոնավիրուսով վարակվածների իրական թվերը

Փորձագետների կարծիքով՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է շուրջ 1500 լինել, մինչդեռ կառավարությունը պաշտոնական տվյալներով տեղեկացրել է 95 դեպքի մասին: Այս մասին գրում է alarabiya.net կայքը:

Փորձագետների գնահատականը հիմնված է Իրանում մահացածների պաշտոնական թվի վրա: Իրանում փետրվարի 26-ի դրությամբ մահացածների թիվը 15-ն է, մինչդեռ Հարվարդի համալսարանի համաճարակաբանության պրոֆեսոր, դոկտոր Մարկ Լիպսիչի պնդմամբ՝ մահացություն գրանցվում է վարակվածներից 1-2%-ի մոտ:

«Եթե մենք ենթադրենք, որ Իրանում մահացության և վարակվածների հարաբերակցությունը նույնն է, դա կնշանակի, որ իրանում 750-ից 1500 վարակված կա: Դա կնշանակի, որ իրավիճակը շատ լուրջ է»,-ասել է Լիպսիչը, միևնույն ժամանակ նշելով, որ գնահատականը կարող է սխալ լինել, եթե մարդիկ բժշկական օգնության հնարավորություն չունեն:

Յեյլի համալսարանի հասարակական առողջապահության դպրոցի համաճարակաբանության պրոֆեսոր, դոկտոր Քավե Խոշնուդը, իր հերթին, ենթադրել է, որ Իրանում վարակվածների թիվը «հնարավոր է հասնի հարյուրների»՝ հաշվի առնելով գրանցված մահվան դեպքերը:  

Վերջին տվյալներով  Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:


Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 2459-ի: Նշվում է, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակումներ են գրանցվել աշխարհի 33 երկրներում: Ամբողջ աշխարհում  մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր