20:37 - Դրամն սկսեց ամրապնդվել. դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն նույնպես էժանացել է         16:27 - Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին      16:08 - Իտալիայում բուժեղբայրը սպանել է ընկերուհուն, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել    

02 մար 2020 14:20

Չինաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը գերազանցել Է 80 հազարը

Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2912-ի գրանցվել է հիվանդանալու 80 հազար 26 դեպք: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։ Անցած 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվելու հետևանքներից մահացել Է 42 մարդ, բոլորն Էլ Հուբեյի նահանգում:


Հայտնաբերվել է 202 նոր հիվանդացած (196-ը՝ Հուբեյում): Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 32,6 հազար մարդ, ավելի քան 7 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր: Միևնույն ժամանակ 44 հազարից ավելի մարդ ապաքինվել և դուրս է գրվել բուժհիմնարկներից: Նախօրյակին Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով 573 նոր հիվանդացած և դրանից մահվան 35 դեպք: Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր