16:25 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին         16:04 - Թրամփին դեռևս հունվարին էին գզուշացրել, որ համավարակը կարող է սպառնալ միլիոնավոր ամերիկացիների. The New York Times      15:40 - Տեսանյութ.Ես չհասկացա, թե ինչի քաղաքապետն այդպես վրդովվեց,գնաց մի հատ էլ կաբինետից շարունակեց՝ տականքություն եւ այլն    

09 մար 2020 13:15

Սպանություն Կապանում. Երկու անգամ կրակել է իր ծանոթի վրա. կա ձերբակալված անձ

2020թ. մարտի 8-ին՝ ժամը 02:00-ին, Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակչի դի՝ հրազենային վնասվածքներով:
ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ իրականացված անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը (վերջինս նույնպես Կապան քաղաքի բնակիչ է):
Նա բերման է ենթարկվել եւ ձերբակալվել՝ սպանություն կատարելու կասկածանքով, եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ նշելով, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դեռեւս պատերազմի տարիներից իր մոտ գտնվող կարճափող որսորդական հրացանով, Կապան քաղաքի ավտոկամրջի մոտ, երկու անգամ կրակել է իր ծանոթ համաքաղաքացու վրա:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր