10:37 - Ճգնաժամային իրավիճակում արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը խնդիր է. Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող.«Փաստ»         10:18 - Տնտեսական ճգնաժամի հետևանքները կարող են ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը․«Փաստ»      10:00 - Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն.«Ժողովուրդ»    

20 օգոս 2016 16:27

«Արփի լիճ» ազգային պարկ` զբասաշրջիկների ուշադրության կենտրոնում

«Արփի լիճ» ազգային պարկի տարածք  տարեսկզբից այցելել է մոտ 600 զբոսաշրջիկ, որից 55-ը՝ Ֆրանսիայի Հանրապետությունից: ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ էկոտուրիզմի զարգացման խնդիրները այսօր քննարկվել է Շիրակի մարզում այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։  
 
Տուրիզմի զարգացումը ոչ միայն լրացուցիչ միջոցներ կստեղծի ազգային պարկի պահպանման ծառայություններն ավելի որակյալ և լիարժեք կազմակերպելու համար, այլև կլուծի նաև հարակից համայնքների բնակիչների որոշ սոցիալական հարցերը և կնպաստի ՀՀ Շիրակի մարզում զբոսաշրջության զարգացմանը:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիիգորյանը հանձնարարել է էկոզբոսաշրջությունը զարգացնելու համար ակտիվ համագործակցել Հանրապետության զբոսաշրջության ոլորտում գործող կազմակերպությունների հետ, զբոսաշրջիկների համար հանգստի ծառայությունները մատուցել` «խստագույնս պահպանելով ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ նորմերով սահմանված պահանջները ու չափանիշները»: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր