17:06 - Այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգեւատրվի. քաղաքապետարան         16:45 - Տեսանյութ.Ռուսաստանից Հայաստան ժամանած 178 քաղաքացիներն ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր      16:24 - Ո՛չ վիրաբուժական, ո՛չ բամբակե դիմակները չեն կարող զսպել SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի տարածումը, եթե...    

16 մար 2020 14:28

Ի՞նչ կլինի, եթե բժիշկ չեն` բժշկությունից չխոսեն, եւ չասեն` «ասում են..., եթե համաճարակաբան չեն` չխոսեն համաճարակից

Ի՞նչ կլինի, եթե բժիշկ չեն` բժշկությունից չխոսեն, եւ չասեն` «ասում են...», այլ միայն լսեն, եթե համաճարակաբան չեն` չխոսեն համաճարակից, եւ խորհուրդներ չտան, եթե ճգնաժամային կառավարման, կամ արտակարգ դրության մասնագետ չեն` խորհուրդներ չտան առողջության եւ արտակարգ դրության տարրերի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ասում են...»

Ահա այդ բառը...
Այդ կործանարար եւ աղետաբեր բառը:
Պատերազմ, քաոս եւ արհավիրք ծնող ու սնող բառը:
Պատմությունը ցույց է տալիս, որ այն ընդունակ է ավերել եւ ոչնչացնել ամեն ինչ, նաեւ` մարդկությանը հասցնել կործանման շեմին:
Ասելով «ասում են...»` մարդիկ հերոսին վերածում են դավաճանի, քաղցածին` կուշտ կերածի, անարժանին` հանրահայտի, մարդատյացին` առաջնորդի, հիվանդին` առողջի, տգետին` գիտունիկի, խաբեբային` ազնիվ մարդու, բարոյազուրկ ստախոսին` խիզախ կնոջ, եւ այլն:
Ասելով «ասում են...»` քայքայվում են ընտանիքներ, վերանում են երկրներ, ազգեր եւ պետություններ, տարածվում են վարակներ եւ համաճարակներ:
Եվ այս ամենն` «Ասում են...» ասելով:
Իսկ մարդիկ առանց մտածելու, ճշտելու եւ համոզվելու, արդեն հազարամյակներ է, ասում են`
« Ասում են...»:
Ի՞նչ կլինի, եթե բժիշկ չեն` բժշկությունից չխոսեն, եւ չասեն` «ասում են...», այլ միայն լսեն, եթե համաճարակաբան չեն` չխոսեն համաճարակից, եւ խորհուրդներ չտան, եթե ճգնաժամային կառավարման, կամ արտակարգ դրության մասնագետ չեն` խորհուրդներ չտան առողջության եւ արտակարգ դրության տարրերի վերաբերյալ:
Ի՞նչ կլինի... Թող յուրաքանչյուրը, գոնե այս պայմաններում իր գործով զբաղվի:
Մեկ այլ դեպքում էլ` եթե տնտեսագետ չեն` տնտեսությունից չխոսեն, եւ այդպես շարունակ...
Որպես օրինակ.
եթե մի պահ պատկերացնենք մարդու դեմքն ու առողջական վիճակը այն պլաստիկ վիրահատությունից հետո, որն իրականացրել են ոչ թե պլաստիկ վիրաբույժները, այլ տնտեսագետն ու բանասերը, ՏՏ մասնագետի հետ միասին, ապա` առաջարկված մոտեցումը ավելի քան պարզ կդառնա:
Ընդսմին.
տնտեսագետները, իրավագետներն ու քաղաքագետները ստեղծված իրավիճակում ամենայն հավանականությամբ կարող են օգտակար լինել բժիշկների եւ կենսաբանների համար միայն մեկ հարցում: Հավանաբար կարող են օգնել, որպեսզի վերջիններս հնարավորինս արագ հայտնաբերեն շտամները, վակցինաներն ու դեղամիջոցները: Կամ` առնվազն ճշգրտեն դրանց փնտրելու ուղղությունները:
Այսպես` եթե տնտեսագետները մանրակրկիտ վերլուծեն աշխարհի բորսաներում այս օրերին առք ու վաճառքով շատ ակտիվ զբաղված ընկերությունների վարքագիծը, իրավապահներն ու լրագրողները` նրանց զանազան կապերը, իսկ վերլուծաբաններն ու քաղաքագետները` համապատասխան եզրակացություններ անեն, ապա` ուղղությունները մի գուցե առավել հստակ կուրվագծվեն:
Ընդամենը կարծիք է, եւ ոչ բժշկությանն է վերաբերվում, ոչ համաճարակին, ոչ ճգնաժամային կառավարման տարրերին, ոչ էլ նույնիսկ` տնտեսությանը:
Պարզապես կարող է կապ լինել նշվածների միջեւ:
Ո՞վ գիտի...»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր