17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

21 օգոս 2016 12:30

Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի մեքենա է կողաշրջվել

Օգոստոսի 21-ին, ժամը 03.25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «OPEL ASTRA G» մակնիշի 34RP054 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Է. Ա. 1993թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ հարվածել ծառին և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Է.Ա.ը և ուղևոր՝ Ս. Կ.-ը (ծնվ. 1932թ.), հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատվել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկվել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր