22:09 - ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի կոչը         17:32 - Կենտրոնական բանկում դոլարի և եվրոյի փոխարժեքները տատանվում են      16:55 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին    

26 մար 2020 11:36

Ռուսական մամուլը պնդում է, որ ԱՄՆ-ից Թուրքիա մեկնած ինքնաթիռում միջուկային զենք է եղել

Մարտի 24-ին ԱՄՆ-ի Քիրթլենդ ռազմաբազայից օդ բարձրացած  Boeing C-17 Globemaster III տիպի բեռնափոխադրող ինքնաթիռ է վայրէջք կատարել Թուրքիայի Ադանա նահանգում գտնվող Ինջիրլիք ռազմաբազա: Ռուսական մի շարք լրատվամիջոցներ մի վարկած են առաջ քաշում, ըստ որի՝ այդ ինքնաթիռի մեջ եղել է միջուկային զենք: 
 
Նման վարկածի պատճառ է դարձել այն, որ  վերոնշյալ ինքնաթիռն առանց տրանզիտի անցել է 11.000կմ, ապա նոր վայրէրջք կատարել:  Ռուսական մամուլը պնդում է, որ նման թռիչք իրականացնելու համար ինքնաթիռը հատուկ նախապատրաստական աշխատանքներ պետք է անցներ: 
 
«Սովորաբար նման ինքնաթիռները երկար թռիչքներ իրականացնելու համար մինչև վերջնակետին հասնելը,  պարտադիր վայէրջք են կատարում երրորդ երկիր, որպեսզի լիցքավորվի վառելիքով»,- գրում է ռուսական մամուլը
 
Ուշագրավ է նաև այն, որ ըստ ռուսական մամուլի՝ ամերիկյան այդ ռազմաբազայում առկա է մոտ 50 միավոր միջուկային զենք: Ընդ որում  այդ ինքնաթիռն օգտագործվում է հիմնականում ՆԱՏՕ-ի զինված ուժերի կողմից:
 
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ամերիկյան մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ ԱՄՆ-ից մեկնած ռազմական բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Ինջիրլուքում, սակայն թե ինչ նպատակով՝ ամերիկյան ԶԼՄ-ները չէին մանրամասնում:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր