Ամենամեծ հզոր զենքը՝ ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով. պատվաստումների գաղափարն են մոտեցնում          Կորոնավիրուսն ամենեւին էլ սովորական շնչառական վիրուս չէ․ գիտնականներ       ԱԱԾ-ն պաշտոնատար անձանց կողմից գումարների հափշտակության, խարդախությամբ համայնքապատկան գույքի ձեռքբերման, պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել    

22 օգոս 2016 14:05

«Ռիո 2016»-ում Հայաստանը 4 մեդալ ունի

Օգոստոսի 21-ին իրենց ելույթներն ավարտեցին Հայաստանի օլիմպիական հավաքականի վերջին 2 մարզիկները՝ ազատ ոճային ըմբիշներ Դավիթ Սաֆարյանն ու Գեորգի Կետոևը:

2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերը Հայաստանի հավաքականն ավարտում է նվաճած 4 մեդալով՝ 1 ոսկի և 3 արծաթ:

Հայաստանին ոսկի պարգևել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ արծաթե մեդալ նվաճել են հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրամարտիկներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Աղյուսակը գլխավորում եմ ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան և Չինաստանը։ Մեդալների քանակով Հայաստանն այս պահին 42–րդն է, Ադրբեջանը` 39–րդը, Վրաստանը` 38-րդը։ 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր