18:33 - Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. Տեսանյութ         17:32 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ      16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է    

22 օգոս 2016 17:40

Վարուժան Ավետիսյանը մնաց կալանքի տակ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է «Սասնա ծռերի» կալանավորված անդամ Վարուժան Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանի միջնորդությունը:
 
Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը նշել է, որ Վարուժան Ավետիսյանը բողոքի քննությանը ներկա չի գտնվել: 

«Որոշումը դեռ մեզ չի տրամադրվել, բայց մեկ բան հաստատ է, որ մեր դատարանները քաղաքական որոշումներ են կայացնում, որոնք հրահանգվում են գործադիր կամ այլ մարմինների կողմից»,- ասել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ պաշտպանը Վերաքննիչին միջնորդել էր գրավի դիմաց ազատ արձակել Վարուժան Ավետիսյանին կամ վերացնել նրա խափանման միջոց կալանքը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր