17:06 - Այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգեւատրվի. քաղաքապետարան         16:45 - Տեսանյութ.Ռուսաստանից Հայաստան ժամանած 178 քաղաքացիներն ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր      16:24 - Ո՛չ վիրաբուժական, ո՛չ բամբակե դիմակները չեն կարող զսպել SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի տարածումը, եթե...    

22 օգոս 2016 19:00

Կինը դուրս է նետվել շտապօգնության մեքենայից՝ իմանալով հոր մահվան մասին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 29-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

2016 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհի Թ.Հարությունյանը, գտնվելով «Չարենցավանի  բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին  պատկանող «Գազել» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայում, իմանալով նույն ավտոմեքենայում գտնվող հոր՝ Մ. Հարությունյանի մահվան մասին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ դեպի Երևան տանող ուղեմասի 34-րդ կմ հատվածում դուրս է նետվել ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից: Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է: 

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ Թ. Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր