19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

23 օգոս 2016 10:00

Սերժ Սարգսյանը հերթական անգամ իր խոստումը չկատարեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս ապացուցել է, որ արտաբերած խոսքը գրոշի արժեք չունի: Ու այլևս անհնար է հիշել, թե նա քանի անգամ է իր խոստումները դրժել կամ իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ արել: Այս փուլում, կարծում ենք, ամենաարդիականը նրա վերջին խոստումն է:

Ինչպես հայտնի է՝ ՊՊԾ գնդի գրավման շրջանում նա խոստացել էր, որ եթե «Սասնա ծռեր» խմբավորման անդամները վայր դնեն զենքը և հանձնվեն, ապա ինքը կընդունի «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին և կլսի Հայաստանի ապագայի վերաբերյալ նրա դիտարկումները: Այս մասին հուլիսի 23-ին հայտարարել էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, երբ միջնորդական առաքելությամբ Ստեփանակերտից Երևան էր եկել: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ նա հերթական անգամ չկատարեց իր խոստումը: Ու ամենևին էլ կարևոր չէ, թե Ժիրայր Սէֆիլյանի հետ նա ինչ պետք է խոսեր, կամ ինչ կտար դա մեր երկրին:

Գլխավորն այն է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն Ժիրայր Սէֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին խաբեց, այլև Արցախի խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանին: Այս փաստը հատկապես Արցախի բնակչության համար, կարծում ենք, շատ կարևոր է, որպեսզի նրանք իրենց օրինակով հասկանան, թե Սերժ Սարգսյանի խոսքը որքան արժեք ունի»:
 
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր