17:00 - Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ         16:25 - Տեսանյութ. Նոր Հաճնում հողին հանձնեցին գազի թունավորումից մահացած ընտանիքին      16:15 - Գարեգին Նժդեհի մասին վարչապետի գիտելիքներն ու կցկտուր պատասխաններն արդեն անընդունելի են    

23 օգոս 2016 14:10

Վերաքննիչ դատարանը մերժել է Արամ Մանուկյանի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի բողոքը՝ կալանավորելու որոշման վերաբերյալ:
 
Արամ Մանուկյանին շտապօգնության ծառայության աշխատակիցները դատարան են տեղափոխել պատգարակով և այդպես էլ նրան դատարանից տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
 
Նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ Արամ Մանուկյանը դատարանում հանդես եկավ ելույթով: Նա պատմել է, որ երբ ինքը ՊՊԾ գնդի տարածքից փորձել է վիրավորներից մեկին հանել, ոստիկանների կողմից կրակ է արձակվել իրենց ուղղությամբ: Հետո նա ընդամենը փորձել է օգնել իր հայրիկին՝ Պավել Մանուկյանին, և իրավապահները իրեն վնասազերծելու խնդիր չունեին: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր