18:15 - Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել Բակո Սահակյանի այցի առնչությամբ         18:00 - Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց      17:40 - Դադարեցնում եմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս․ Արմեն Սարգսյան    

02 հուն 2016 16:19

Թուրքիայի համար այդ որոշումը իրավական ուժ չունի. Ն. Քուրթուլմուշ

 

 

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն արձագանքել է Բունդեսթագի կողմից այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելուն:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Twitter-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ Բունդեսթագի տվյալ որոշումը որակել է որպես «անհիմն ու խեղաթյուրված»: Նա բանաձևում «ցեղասպանություն» բառեզրի օգտագործումը որակել է որպես «պատմական սխալ»:

«Թուրքիայի համար այդ որոշումը իրավական ուժ չունի: Թուրքիան, անշուշտ, ամեն հարթակում պատասխան կտա այս որոշմանը»,- ասել է նա:



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր