13:35 - Ադրբեջանական նոր դիվերսիաներ,նոր գերիներ կլինեն, եթե...Կարծում եմ` նրան ադրբեջանական դիվերսիոն խումբն է գերեվարել         13:17 - Տեսանյութ.Սա՞ էիք ուզում, պրն Բաբուխանյան. Լենա Նազարյանը ներկայացրեց կոռուպցիոն բացահայտումների մեծ փաթեթը      12:42 - Տեսանյութ.Նորից 50 մլն վարկ ենք վերցնում ՝ թոշակ, նպաստ բաժանելու համար.Ուրեմն կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է    

02 հուն 2016 16:25

Սուրիկ Խաչատրյանը հիվանդանոց է տեղափոխվել

Armtimes.com-ը գրում է. 

Մեր ունեցած տեղեկություններով ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մեր այս տեղեկությունը «Աստղիկ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը հրաժարվեց հաստատել՝ ընդգծելով, թե չի կարող ճշտել: 

Տեղեկությունը չհաստատեց նաեւ բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը: «Ես նման տեղեկություն չունեմ: Էդպիսի հիվանդ չունենք»,- ասաց Կուրղինյանը: 

Մեր այդ զանգից ժամեր անց, հավանաբար հասկանալով, որ տեղեկությունը տարածվում է, տեղեկատվություն տարածվեց, որ Սուրիկ Խաչատրյանը մրսածության պատճառով դիմել է հիվանդանոց: Հիվանդանոցից հայտնել են, որ Սուրիկ Խաչատրյանն այսօր կանցկացնի այնտեղ:

Ավելին՝ այստեղ




loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր