14:30 - Տեղյա՞կ եք ,մեկ էլ ժայռի հետևից ոչ ծառայողական մեքենայով դուրս են պրծնում մեր փառապանծ ոստիկանները.իմքայլական պատգամավորը՝ պարետին         14:10 - Տեսանյութ.Պուտին, հեռացի՛ր, Պուտին, գո՛ղ,55 հազարանոց զանգվածային ցույց՝ Խաբարովսկում      13:50 - Տեսանյութ.ՀՀ 6 քաղաքացիներ, որոնցից 3-ը կանայք են, 5 օր է, մնացել են ռուս-վրացական սահմանին եւ չեն կարողանում վերադառնալ Հայաստան    

23 օգոս 2016 17:30

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Երևան կժամանի օգոստոսի 26-ի գիշերը

Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները նվաճեցին 1 ոսկե և 3 արծաթե մեդալ:

Օլիմպիական չեմպիոն հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Արծաթե մեդալակիրներ դարձան հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ), ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (105 + կգ):

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, մեր օլիմպիական պատվիրակությունը Երևան կժամանի օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը` Դոհա-Երևան թռիչքով, Երևանի ժամանակով 00:40-ին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր