20:19 - Ոչ օրենք կա, ոչ օրինականություն, էնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ         20:00 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ      18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը    

23 օգոս 2016 18:20

Հակառակորդի հավանական գործողությունների վերաբերյալ զեկույցներ են հնչել

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին օգոստոսի 22-ին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Այնուհետեւ հանրապետության նախագահն ու պաշտպանության նախարարները արեւելյան ուղղությամբ հետեւել են մի շարք պլանային միջոցառումների, որոնց ընդգրկված էին բանակի հրամանատարի տեղակալները, մարտական ապահովման բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների ու զորամասերի հրամանատարները:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե բանակի հրամանատարի կողմից իրադրությունը ներկայացնելուց եւ միջոցառման առանձնահատկությունները նշելուց հետո, համապատասխան զեկույցներ են հնչել նշված ուղղությունում առկա ուժերի հարաբերակցության, հակառակորդի հավանական գործողությունների եւ մեր կողմից նախապատրաստվող համարժեք քայլերի վերաբերյալ, իրականացվել է փոխգործակցություն, ճշգրտվել են հրամանատարների եւ ենթակա ստորաբաժանումների անելիքները:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր