09:34 - Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը.Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում         17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է      16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում    

23 օգոս 2016 18:50

Դիլիջանում հայտնաբերվել է հետախուզվողի դիակը

Օգոստոսի 6-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Դիլիջան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Շամախյան թաղամասում իր քրոջ տեգրը կրակել է իր քրոջ վրա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, Դիլիջանի Շամախյան փողոցի իրենց տան բակում 1971 թ. ծնված Վարդան Եսայանը դիտավորությամբ հրազենային վնասվածք է պատճառել իր եղբոր կնոջը` 1979 թ. ծնված Գայանե Կ.-ին, և դիմել փախուստի:

Օգոստոսի 8-ին Վարդան Եսայանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 22-ին, ժամը 19.30-ին, Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի «Խնձորկուտ» կոչվող անտառամասի տարածքում, գլխի շրջանում հրազենային վնասվածքի հետքով, գետնին ընկած, հայտնաբերվել է Վարդան Եսայանի դիակը, որի կողքին հայտնաբերվել է նաև որսորդական երկփողանի հրացան:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր