19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

24 օգոս 2016 10:40

Նոր մանրամասներ՝ Ադրբեջանի տարածք անցած ՀՀ քաղաքացուց

Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սահմանը հատած  Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք:
 
Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը տեղեկացրել է, որ Աղեկյանի հետվերադարձը կազմակերպվել է օգոստոսի 23-ին` Երևանի ժամանակով 18:00-ին:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Արմեն Կապրիելյանը նաև հայտնել է, որ Աղեկյանի վիճակը նորմալ է, սակայն այսօր կամ վաղը կենթարկվի բազմակողմանի  բժշկական հետազոտության:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր