10:48 - Արսեն Թորոսյանը վրեժ է լուծում. հասկացրել է, որ Բժշկական համալսարանի հիվանդանոցները պատրաստ են քովիդ բուժել. «Հրապարակ»         10:36 - Արարատ Միրզոյանը, որը լուրջ կամուջներ էր կապել Ծառուկյանի հետ, ստիպված էր եղել «քֆուր» ուտել Նիկոլի մոտ.«Իրատես»      10:17 - Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը ՌԴ-ում բարելավվել է իր բիզնեսը. հանդիպել է Գեւորգ Կոստանյանի ու Ռուբեն Հայրապետյանի հետ.«Իրավունք»    

02 հուն 2020 13:56

Ինչո՞ւ է նվազում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը

Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ազգային կենտրոնի՝ կորոնավիրուսից ապաքինվածների վերաբերյալ հրապարակած տվյալները մտահոգիչ են։ Դրանք գնալով նվազում են։


Համեմատության համար նշենք, եթե մայիսի 25-ին առողջացածների թիվը 3145 էր, այսօր՝ 3427, ստացվում է ութ օրում առողջացել է 282 հիվանդ, վերջին մեկ օրվա ընթացքում ընդամենը 25 հիվանդ։


Ո՞րն է պատճառը, Panorama.am-ը հետաքրքրվեց առողջապահության նախարարությունից։


ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հիշեցրեց, որ մայիսի 22-ից նախարարությունն անցել է նոր քաղաքականության, երբ կորոնավիրուսով թեթև հիվանդներն ուղարկվում են տնային բուժման։


«Նրանց տվյալները մուտք է արվում համակարգը, և միայն 14 օր անց նրանք պետք է դուրս գան համակարգից՝ համարվելով առողջացած»,- մանրամասնեց նա։


Ըստ այս տրամաբանության, ապաքինվածների թվի աճ կարելի է սպասել հունիսի 6-ին՝ մայիսի 22-ից 14 օր անց։


Նախարարության ու կենտրոնի հրապարակած թվերը, ինչպես ասաց Ալինա Նիկողոսյանը,  վերաբերում են  հիվանդանոցներից առողջացումով դուրս գրվածներին։


Հիշեցնենք, որ տնային բուժում անցնող քաղաքացիները թեստավորում չեն անցնի։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր