14:46 - Պարո՛ն Ֆարմանյան,Փաշինյան Նիկոլն ինչո՞ւ պիտի լիներ բանտում, որ Հրայր Թովմասյանն էլ արտահերթ տեսակցություն տար.հենց Հրայրը կալանավորվի, դուխով դիմիր         14:25 - Պարոն Շամշյան, որ նյութը տալիս ես, կարելի էր նաև ճշտել      14:04 - Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա.կարևորն` անվտանգության հետ կապված անդառնալի կորուստներ չունենալն է    

25 օգոս 2016 09:30

Արամ Մանուկյանի բողոքը մերժած դատավորը 10 միլիոն արժողությամբ մեքենա է գնել. «ՀԺ»

««Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի որդու Արամ Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով Է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտի հայտարարագիրը։ Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ Է դառնում, որ դատավորը 2015 թ. որևէ շարժական և անշարժ գույք չի գնել, փոխառություն ոչ հանձնել է, ո՛չ էլ ստացել։ Նրա դրամական միջոցը տարվա սկզբին կազմել է 9.5 միլիոն դրամ, իսկ տարվա վերջում դարձել է 10.7 միլիոն։ Դատավորը նախորդ տարի եկամուտ է ստացել միայն աշխատավարձից, որը կազմել է ավելի քան 10.5 միլիոն դրամ։ Սևակ Համբարձումյանի նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նա 2014 թ. 10 միլիոն 250 հազար դրամով գնել է Lexus ES 300 տեսակի ավտոմեքենա։ Նույն տարում նա 9 միլիոն դրամով վաճառել է 2013 թվականին 8.4 միլիոն դրամով գնած նույն մակնիշի Lexus ES 350։
 
Դատավորի կինը Վարդիթեր Էքսուզյանը, հայտարարագրել է 3 միլիոն դրամ։ Նա եկամուտի որևէ աղբյուր չունի, չի աշխատում։ Նրանց զավակը՝ Ժորա Համբարձումյանը, իր հայտարարագրում նշել է, որ դրամական միջոցներ չունի, իսկ եկամուտը գոյացել է երկու տարբեր աշխատավարձերից կազմելով ընդամենը 1.3 միլիոն դրամ։ Դատավորի դուստրը՝ Մարիամ Համբարձումյանը, նույնպես որևէ դրամական միջոց չի հայտարարագրել, միայն նշել է, որ աշխատավարձից ստացել է 1.8 միլիոն դրամ եկամուտ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր