13:52 - Տեսանյութ.Վստահե՞լ, թե՞ չվստահել․ «Հայաստան» հիմնադրամը ԱՄՆ-ում դրամահավաք է անում         13:35 - Ադրբեջանական նոր դիվերսիաներ,նոր գերիներ կլինեն, եթե...Կարծում եմ` նրան ադրբեջանական դիվերսիոն խումբն է գերեվարել      13:17 - Տեսանյութ.Սա՞ էիք ուզում, պրն Բաբուխանյան. Լենա Նազարյանը ներկայացրեց կոռուպցիոն բացահայտումների մեծ փաթեթը    

02 հուն 2016 17:24

Ֆուտբոլի հավաքականի նախկին անդամի սպանության վայր էին բերել սպանությունը կատարողին. ոստիկանների հսկողությամբ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Shamshyan.com-ը գրում է. 
Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի մասնակցությամբ Չարենց, Նար-Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի ունեցավ քննչական փորձարարություն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության օպերլիազորների և պարեկապահակային ծառայության գնդի ոստիկանների ուղեկցությամբ նշված վայր է բերվել Երևանի բնակիչ, 26-ամյա Վահրամ Վերանյանը, ով կասկածվում է երեկ՝ հունիսի 1-ին, նշված փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 48-ամյա Արսեն Խանամիրյանին ծեծի ենթարկելու և դանակով սպանելու մեջ:
Վ. Վերանյանը ընթերակաների ներկայությամբ քննիչին ներկայացնում է, թե որտեղ և ինչ դիրքով է կատարել հանցագործությունը, որը քննիչի կողմից արձանագրվում է: Նշված ճանապարհահատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և վերցվել հսկողության տակ՝ առաջին հերթին ելնելով կասկածյալի անվտանգության շահերից:
Ավելին՝ այստեղ

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր