14:25 - Պարոն Շամշյան, որ նյութը տալիս ես, կարելի էր նաև ճշտել         14:04 - Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա.կարևորն` անվտանգության հետ կապված անդառնալի կորուստներ չունենալն է      13:44 - Քաղաքապետարանը՝ մանկապարտեզում երեխաներին աթոռներին կապելու մասին    

25 օգոս 2016 12:50

Իտալիայում զոհերի թիվը հասել է 247-ի

Oգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9 բալ:
Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:
 
Օգոստոսի 25-ին, ժամը 11.30-ին կրկին կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս 2-րդ քարտուղար Ա. Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրեց որ նշված ժամի դրությամբ զոհերի թիվը հասել է 247-ի, իսկ տուժածներինը՝ 368-ի:

Ըստ տեղեկատվության՝ զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր