17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

25 օգոս 2016 13:50

ԼՂՀ ԱԺ-ն որոշումն ընդունեց

ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշման նախագիծն այսօր՝ օգոտսոսի 25-ին ընդունվել է ԱԺ արտահերթ նստաշրջանի լիագումար նիստում: Այս մասին հայտնեցին ԼՂՀ ԱԺ-ից:
Որոշման նախագծին կողմ են քվերակել բոլոր՝ 28 պատգամավորները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների ղեկավարների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել էր աշխատանքային խորհրհրդակցություն՝ քննարկելով Արցախի Հանրապետության նախագահի առաջարկը ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:

Որոշման նախագիծը պատգամավորները քննարկել էին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ անհրաժեշտ պարզաբանումներ ստացել ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանից:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր