Տեսանյութ.Էս ի՞նչ եք անում վանդալներ, բարբարոսներ.ճանաչեցի՞ք Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստներին. նրանք հիմա նախարարներ, պատգամավորներ          Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից       Կորոնավիրուսի երկրորդ ալիքը այս ձմեռ կարող է կրկնակի ուժեղ լինել    

04 հուլ 2020 16:15

Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այս շաբաթ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցների թիվն ավելացել է։


«Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 2000 կրակոց»,–նշված է հաղորդագրության մեջ։


ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:


Հիշեցնենք, որ հունիսի 21-ից  27-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600  կրակոց:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր