Շուտով «Իզմիրլյան» հիվանդանոցը նոր պացիենտ կունենա`ուղեղի պարապրոկտիտ, պրոստատայի մենինգիտ...Նա էլ «աննկատ» կծլկի Ռուսաստան          ՀՀ-ում ավելացան մտահոգությունները քիմիական գործարանների մասով.«Վանաձոր Քիմպրոմ»-ի տարածքում առկա ամոնիակն ու ծծմբական թթուն օտարվել են       Վրաստանի կառավարությունը կաջակցի նաև քաղաքացիներին. ու՞մ և ինչքան օգնություն կտրվի    

06 հուլ 2020 14:45

Տեսանյութ.«Դալմա Գարդեմ մոլից» մարդկանց տարհանում են. ԱԻՆ-ը ռումբի մասին ահազանգ է ստացել

Հուլիսի 6-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված:
Այս պահին առևտրի կենտրոնից քաղաքացիներին տարհանում են: Տեղում աշխատում են փրկարարները, ոստիկաններն ու շտապ օգնության ծառայությունը:
Նշենք, որ այս պահին տարհանման աշխատանքներ են իրականացվում նաև Երևանի Նոր Նորք համայքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում:
Ըստ ԱԻՆ պաշտոնաան հաղորդագրության, ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։
Հիշեցնենք՝ հունիսի 30-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։


Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։
***
Երեւանի «Մեգամոլ Արմենիա» առեւտրի կենտրոնում ռումբեր չեն հայտնաբերվել. մոլը կանցնի բնականոն աշխատանքին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների քաղաքային վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների ղեկավար Գեւորգ Մնացականյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր