15:16 - Չհավատալ «չիպավորման» մասին լուրերին,Ես առաջինը դեմ կլինեի, ինձ համար ամենասարսափելի բանն Աստծո հետ կապը կորցնելն է         15:15 - Ինչո՞վ է Վանեցյանը տարբերվում մյուսներից,որ ինչ-որ մի պահ ասոցացվել է մեր հետ, մի պահ եղել է ԱԱԾ տնօրե՞ն, Հայաստանը խաղալիք չի , որ....      14:55 - Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան գործով ոստիկանին սպառնում է 40 տարվա ազատազրկում    

25 օգոս 2016 18:50

Երկքաղաքացիություն ստանալիս այլևս պարտադիր չէ հայտնել ոստիկանությանը

ՀՀ կառավարությունն օգոստոսի 25-ի նիստում հավանություն տվեց Ոստիկանության ներկայացրած նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է վերացնել ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին սահմանված կարգով հայտնելու պահանջն ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Նրա խոսքով` պրակտիկայի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիմնականում երկքաղաքացիության փաստերն ի հայտ են եկել ոչ թե երկքաղաքացիների կողմից այդ մասին սահմանված կարգով տեղեկացնելու, այլ անձնագրային և վիզաների վարչության կողմից նրանց մատուցվող ծառայությունների ընթացքում, իսկ վարչական պատասխանատվության ենթարկվել է ընդամենը 1 անձ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր