13:36 - Խուճապի չմատնվել. թուլացող հետցնցումները ցույց են տալիս, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է.ԱԻՆ         13:32 - Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին լուրը      13:13 - Հաստատվել է ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր կառուցվածքը.մեծաքանակ սպառազինություն և ռազմական տեխնիկա    

25 օգոս 2016 19:40

ՃՏՊ-ի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Արագածոտնի մարզում այսօր, ժամը 16:10-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արագածավան գյուղի վարչական տարածքում Mitsubishi Pajero մակնիշի 13 AՏ 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի Թալինի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների, Թալինի ոստիկանների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արմավիր բժշկական կենտրոն: 

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ է, ով պայմանագրային զինծառայող էր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր