Շուտով «Իզմիրլյան» հիվանդանոցը նոր պացիենտ կունենա`ուղեղի պարապրոկտիտ, պրոստատայի մենինգիտ...Նա էլ «աննկատ» կծլկի Ռուսաստան          ՀՀ-ում ավելացան մտահոգությունները քիմիական գործարանների մասով.«Վանաձոր Քիմպրոմ»-ի տարածքում առկա ամոնիակն ու ծծմբական թթուն օտարվել են       Վրաստանի կառավարությունը կաջակցի նաև քաղաքացիներին. ու՞մ և ինչքան օգնություն կտրվի    

13 հուլ 2020 14:46

Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերի մասին

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանին ծավալված գործողությունների առնչությամբ հայտարարություն է տարածել և մտահոգություն հայտնել իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։


«Տեղեկություններ կան, որ մարտական գործողությունները շարունակվում են, հրետանի է կիրառվում, զոհեր ու վիրավորներ կան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մտերիմներին։ Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան։ Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը», - նշված է հայտարարության մեջ:


Պաշտոնական Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար։


Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈւԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:


Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:


Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում։


Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել: Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները համարժեք պատասխան են տվել։ Հայկական կողմը կորուստներ չունի:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր