Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը          Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի դեմ       ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում    

26 օգոս 2016 10:25

Հալեպում հրթիռներ են ընկել Հայ Ավետարանական եկեղեցու մոտակայքում

Հալեպի հայկական թաղամասերը չորեքշաբթի ընդդիմադիր զինյալների հրթիռային հարձակումների թիրախում են հայտնվել: Այս մասին գրում է «Արևելք»-ը:
 
Չորեքշաբթի օրը կեսօրից հետո պայթուցիկներ են ընկել Թելեֆոն Հաուայի շրջանում՝ պատճառելով նյութական ծանր վնասներ:
 
Հրթիռներն ընկել են Հալեպի Հայ Ավետարանական եկեղեցու հարակից տարածքում՝: Հաղորդվում է, որ հրթիռների հետևանքով մարդկային կորուստներ չեն եղել:
 
Հալեպի տարբեր շրջաններ ևս ենթարկվել են ծանր հրթիռակոծության, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել, տասնյակ քաղաքացիներ՝ վիրավորվել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր