17:02 - Կենտրոնական բանկում դոլարի և եվրոյի փոխարժեքները տատանվում են         16:25 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին      16:04 - Թրամփին դեռևս հունվարին էին գզուշացրել, որ համավարակը կարող է սպառնալ միլիոնավոր ամերիկացիների. The New York Times    

26 օգոս 2016 11:05

Հայտնի է Մոսկվայում բանկ գրաված Արամ Պետրոսյանի հանցագործության դրդապատճառը

Ռուսաստանի ՔԿ գլխավոր վարչության  ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան հայտնել է, որ քննության կարծիքով Արամ Պետրոսյանը, որը Մոսկվայի կենտրոնում գրավել էր Citibank բանկի մասնաճյուղը, նման հանցագործության է գնացել բանկերին վարկային պարտքերը վճարել չկարողանալու պատճառով.  փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Որպես առաջնահերթ դրդապատճառ Գլխավոր վարչության քննիչները դիտարկում են ծանր ֆինանսական դրությունը ու տարբեր բանկերի հանդեպ վարկային պարտավորությունները կատարելու անհնարությունը»,- ասել է Իվանովան:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը Արամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն էր ստացել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր