Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով կա ձերբակալված. Տեսանյութ          Տեսանյութ.Ախալքալաքում հրդեհվել է չորս տուն և հյուրանոց, կա մեկ սպանված և վիրավորներ՝ կրքերը չեն հանդարտվում       «Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է    

31 հուլ 2020 15:56

Եղանակը Հայաստանում

Օգոստոսի 1-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:


 Հանրապետության տարածքում հուլիսի 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:


Քամին՝  հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:


Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:


Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 1-2-ի գիշերը և երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:


Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +33+35:


Օդի ջերմաստիճանը մարզերում՝


Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,


Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,


Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+32,


Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,


Լոռիում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +24+28, 


Տավուշում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +28+33,  


Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,




Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+35,


Արարատում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36, 


Արմավիրում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36, 


Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,


Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36,


Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +31+35,  


Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+27,


Արցախում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+27 (հովիտներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +31+35):


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր