Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով կա ձերբակալված. Տեսանյութ          Տեսանյութ.Ախալքալաքում հրդեհվել է չորս տուն և հյուրանոց, կա մեկ սպանված և վիրավորներ՝ կրքերը չեն հանդարտվում       «Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է    

01 օգոս 2020 11:55

Թուրքիան F-16 կործանիչներ է ուղարկել Ադրբեջան.զորավարժություններին ներգրավված են կենդանի զինուժը, զրահատեխնիկա, հրետանային կայանքներ...

Հուլիսի 31-ին թուրքական օդուժի F-16 բազմաֆունցիոնալ կործանիչներ են ժամանել Ադրբեջան՝ մասնակցելու TurAz Qartalı-2020 համատեղ զորավարժություններին: Տեղեկատվությունը փոխանցում է  «EAD Daily»-ի կայքը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:


Այս կառույցը հայտնել է, որ միջոցառման բանախոսները ընդգծել են զորավարժությունների անցկացման կարևորությունը և մասնակիցներին հաջողություն մաղթել մարտական ավիացիայի թռիչքներ իրականացնելիս. «Ադրբեջանի զինված ուժերի հետ համատեղ վարժանքների շրջանակներում, թուրքական բանակն այս շաբաթ T-129 ATAK գրոհային ուղղաթիռներ էր փոխանցեց Նախիջևան ՝ Անդրկովկասի հանրապետության անկլավ, որը գտնվում է Թուրքիայի, Իրանի և Հայաստանի սահմանների մոտ: Թուրքիայի Զինված ուժերի բազմաֆունկցիոնալ ուղղաթիռները Ադրբեջանի բանակի  ռազմական օդանավակայան տեղափոխվել են ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով և անմիջապես սկսել են նախապատրաստվել մարտական հրաձգությամբ թռիչքային մարտավարական վարժանքներին»:


Ըստ «EAD Daily»- ի, Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժություններին ներգրավված են կենդանի զինուժը, զրահատեխնիկա, հրետանային կայանքներ և ականանետեր, ռազմաօդային ուժերի մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև օդային պաշտպանության և երկու երկրների բանակների հակաօդային հրթիռային ստորաբաժանումներ: Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն, օգոստոսի 1-5-ը ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժություններ են տեղի ունենալու Բաքվում և Նախիջևանում, որտեղ տեղակայված է երկրի Զինված ուժերի Առանձնացված զինված ստորաբաժանումը: Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը մարտական ինքնաթիռների մասնակցությամբ զորավարժություններ կանցկացվեն Բաքվում, Գյանջայում, Քուրդամիրում, Եվլախում և Նախիջևանում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր