17:06 - Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ         16:30 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար      16:02 - Խոսում են վաքսինաների մասին...մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին    

26 օգոս 2016 18:55

Ավելորդ քաշի ամենավտանգավոր հետևանքները

Բժիշկների միջազգային խումբի վերջին եզրակացությունների համաձայն՝  ավելորդ քաշը կապված է քաղցկեղով հիվանդանալու վտանգի հետ: Բժիշկների հետազոտությունը հրապարակված է The New England Journal of Medicine-ում: 

Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ մեծ է ստամոքսի, լյարդի լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ձվարանների, վահանաձև գեղձի քաղցկեղի, ինչպես նաև մենինգիոմայի (գլխուղեղի ուռուցքի) և միելոմայի առաջացման վտանգը:

Հիվանդությունների զարգացման հավանականությունը կարող է նվազել, եթե տասը տարվա ընթացքում մարդուն հաջողվի սահմանափակել իր քաշի ավելացումը:

Նշվում է, որ աշխարհում շուրջ 600 մլն մեծահասակներ և 110 մլն երեխաներ տառապում են ճարպակալումից: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր