Մահվան ցուցանիշը կարող է կտրուկ աճել.կորոնավիրուսային վարակի 2-րդ ալիքը՝ Մեծ Բրիտանիայում          Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․այրվել է 24 տոննա կարագ       Կարծես թե նվազել են հայ դիրքապահների ուղղությամբ արձակած կրակոցները    

27 օգոս 2016 09:50

Սիրիահայ ընտանիքի երեխաներին Հայաստանում մանկապարտեզ չեն ընդունում. «Առավոտ»

«Չեմ գիտեր հայերեն, կուզեմ սովորիմ, բայց..»,- միտքը հայերերն լեզվով դժվարանում է ավարտել սիրիահայ Արմիկ Յակոբը։  Նա իր 5 անչափահաս  երեխաների հետ  Հայաստան է եկել  Դուբայից, մինչ Դուբայում հայտնվելը՝ ապրել են Սիրիայում. գրել է «Առավոտ»-ը:
«Հիմա, ինչպես ինքն է ասում, չնայած հայրենիքում են, բայց մեկուսացած են, այնպիսի դժվարություններով են ապրում, որ անգամ օտարության մեջ  նման ծանր օրեր չեն քաշել։

Արմիկն ասում է՝ շատ բան չի ուզում՝ հայերեն սովորել, մեկ էլ մի արհեստ, ասենք՝ վարսավիրություն սովորի, որ կարողանա աշխատել  ու փոքրիկների հոգսը հոգալ։  Արմիկի 4-ամյա  երկվորյակները՝ Աննան ու Մերին, շատ են ուզում գնալ մանկապարտեզ, խաղալ իրենց հասակակիցների հետ, բայց, պարզվում է, նրանք զրկված են Հայաստանում կրթություն ստանալու իրավունքից, նրանց մանկապարտեզ չեն ընդունում. Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուներն  Արմիկին ասել են՝ չենք կարող երեխաներին ընդունել  որևէ նախակրթարան, մինչև փաստացի գրանցում չունենան։
 
Երեխաների մայրը մտահոգված է՝ ով իրենց կգրանցի, իրենք վարձով են ապրում։
Արմիկը 5 անչափահաս  երեխաների հետ որևէ կարգավիճակ չունի, նրա 9-ամյա Զեփյուռը, 6-ամյա Սարգիսն ու 5-ամյա  Դանիելը սեպտեմբերի 1-ին դպրոց կգնան, այն էլ ֆրանսիական մի բարեգործական կազմակերպության  միջամտությունից ու պայքարից հետո, թե չէ՝  այս 3 փոքրիկներն էլ էին  զրկվելու կրթությունից։»,-գրել  է թերթը:

Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր