ԱԱԾ-ում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինծառայողի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք          Կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ       Իրանը թույլ չի տա ահաբեկիչների մուտքը.բախումների Կովկաս տեղափոխումը ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան Ղարաբաղյան հակամարտությունը    

27 օգոս 2016 14:12

Իգական սեռի ներկայացուցիչները կհամալրեն ԶՈՒ սպայական կազմը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել երդման արարողություն, որին մասնակցել են 2016թ.-ին ռազմական համալսարան և արտերկրի ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտները, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Կուրսանտներին շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը՝ մաղթելով նրանց հաղթական երթ թե´ ուսումնառության, թե´ հետագա զինվորական ծառայության ընթացքում: 

«Բարի երթ ձեզ, սիրելի կուրսանտներ, արդյունավետ ուսումնառություն և բարի ծառայություն՝ ի փառս Հայաստանի Հանրապետության: Եվ թող ձեզ ոգեշնչեն հայ զենքի փառահեղ հաղթանակները, թող աներեր լինի ձեր բազուկը, իսկ այսօր ստացած զենքով նաև թող գծվի ու ամրագրվի մեր օրերի քաջերի նոր սահմանը»,-կուրսանտներին ուղղված ողջույնի խոսքում նշել է Դավիթ Տոնոյանը:
Այս տարի ռազմական համալսարանի կուրսանտների շարքերը համալրել են նաև իգական սեռի 11 ներկայացուցիչներ, ովքեր ուսումնառության ավարտին կհամալրեն ՀՀ զինված ուժերի սպայական կազմը:

Ռազմական համալսարանում տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո կուրսանտները Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել են զինվորական ուխտի և մոմավառության արարողությանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր