25-ամյա երիտասարդն առևանգել է 24-ամյա աղջկան, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել          Հայասատանն ունի՞ տարածքային պահանջներ.ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն       Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր մտնելու, բնակիչների՝ սեփական ուժերով նրանց հակազդելու լուրերը սուտ են. ԱՀ ԱԱԾ    

26 օգոս 2020 15:00

Տավուշյան մարտերից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է

Հայ-ադրբեջանական սահմանին տավուշյան մարտական գործողություններից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Չնայած մինչ այդ էլ հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրություն կար պաշտոնական այցելությունների և միջազգային ցուցահանդեսների արդյունքում, սակայն հիմա ավելացել է հետաքրքրությունը»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` պատրաստվում են ավելի ինստիտուցիոնալ կերպով հայկական ռազմարդյունաբերական արտադրանքի նկատմամբ ստանդարտների, վերահսկողության և որակի վերահսկողության տեսանկյունից որոշակի գործիքակազմ կիրառել։ Դրանից հետո, ըստ Արշակյանի, էլ ավելի կակտիվացնեն արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունների օգտագործման մեխանիզմները։


Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության ԱԹՍ-ների մարտական կիրառության օր:








Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր