16:28 - Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ         16:16 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար      16:02 - Խոսում են վաքսինաների մասին...մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին    

27 օգոս 2016 15:50

Հին նմուշի անձնագիր ստանալու կարգը

Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի քաղաքացիներ

Հին նմուշի անձնագիր ստանալու ոլորտը կանոնակարգող օրենսդրության համաձայն նշված անձնագիրը կարող է փոխանակվել 

1. դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու,
2. գրառումներում անճշտություններ հայտնաբերելու,
3. անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու, 
4.վավերականության ժամկետը լրացած լինելու դեպքերում: 

Տարածքային անձնագրային ծառայություններին իմ կողմից հանձնարարվել է առանց նշված հիմքերի առկայության, ուղղակի քաղաքացու ցանկությամբ նշված անձնագրերը չփոխանակել: 

Անհրաժեշտ է տեղեկանալ նաև, որ հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ 5 տարով: 
Բացառություն կարող է լինել միայն մեկ դեպքում, երբ անձնագրի վավերականության ժամկետի ավարտին մնացել է 6 ամսից քիչ ժամկետ և քաղաքացին ճամփորդում է այնպիսի երկիր, որտեղից պահանջվում է անձնագրի առնվազն 6 ամսյա վավերականության ժամկետ:

Պահանջը պայմանավորված է տեղերում հերթերից խուսափելու, ինչպես նաև այն քաղաքացիների անձնագիր ստանալու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով, որոնց անձնագրերը բավարարում են վերը նշված պահանջներին և ենթակա են փոխանակման:
Հորդորում ենք չանհանգստանալ, քանի որ ներկայիս իրավակարգավորումների համաձայն մինչև 2019թ. հունվարի 1-ը քաղաքացին կարող է դիմել հին նմուշի անձնագիր ստանալու համար:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր