Ջավախքից բեռնատարները հասան Հայաստան. Տեսանյութ          Միայն այս դեպքում հնարավոր կլինի Ղարաբաղյան հակամարտության լուծումը.Չավուշօղլու       Զորակոչված կամ կամավորագրված անձանց համար բանկերում ամսական մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի    

12 սեպ 2020 10:15

Աշխատանք փնտրողների թիվն ավելանում է.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին՝ կառավարության նիստի ժամանակ, նշել էր, թե 2020 թվականի հուլիսի դրությամբ հանրապետությունում առկա է 613 հազար 62 աշխատատեղ: «2019-ի համեմատությամբ դա ավելի է 6597 աշխատատեղով՝ 1.1 տոկոսով, այսինքն՝ 2020 թվականի հուլիսին ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք, քան 2019 թվականի հուլիսին: Ընդ որում, աշխատավարձերի ֆոնդերը, այսինքն՝ այն աշխատավարձը, որ համախառն ստացել են բոլոր աշխատողները, այս տարի 9 մլրդ 765 մլն դրամով կամ 8.3 տոկոսով ավելի է, քան 2019 թվականին, և մեկ մարդու միջին աշխատավարձն ավելի է 13 հազար 841 դրամով կամ 7.14 տոկոսով», – նշել էր Փաշինյանը:


Միևնույն ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ աշխատանք փնտրողների թիվը 2020թ. հուլիսի դրությամբ կազմել է 88 հազար 196 մարդ, ինչը 5376 մարդով կամ 6.5%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 5387 մարդով կամ 6.5%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2020թ. հուլիսի դրությամբ կազմել է 60 հազար 126 մարդ, ինչը 3117 մարդով կամ 4.9%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 7951 մարդով կամ 11.7%-ով պակաս է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Ստացվում է՝ Հայաստանում առկա է 613 հազար 62 աշխատատեղ, սակայն 88 հազար 196 մարդ աշխատանք է փնտրում, 60 հազար 126 մարդ էլ գործազուրկ է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր