Տեսանյութ.Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով վնասվել է թաղամասը սնուցող գազատարը, այրվել է ավտոմեքենա          ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու. Վահրամ Պողոսյան       Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է. Շուշան Ստեփանյան    

23 սեպ 2020 12:39

Տեսանյութ.Մանկատան երեխաներին պարբերաբար խոշտանգում, ծեծում ու անարգում են

Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մանկատներից մեկում աշխատակիցները բռնության են ենթարկում սաներին` նրանց խոշտանգում, ծեծում ու անարգում են:


Տեղեկությունների իսկությունն ստուգելու ընթացքում, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, պարզվել է, որ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք:


Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:


Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի աշխատակցուհիներից երեքին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:


Նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր