23:00 - Օրվա խորհուրդ.Ապրիլի 25         21:02 - Բոլորի մոտ հաստատվում է այն տպավորությունը, որ Ադրբեջանը ունակ չէ բանակցելու      20:45 - Սկանդալային անուններ են հայտնվել Դինքի սպանության գործով մեղադրական զեկույցում    

29 օգոս 2016 16:00

Հարևանին պատճառել է ծակած-կտրած մարմնական վնասվածքներ

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Է.Սիմոնյանին` 40-ամյա տղամարդու սպանության համար:

2016 թվականի օգոստոսի 23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի շենքերից մեկի վերելակում տղամարդու դիակ է հայտնաբերվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է դիակի ինքնությունը, ով նույն շենքի բնակիչ, 1976 թվականին ծնված Ա.Դերգելյովն է: Դիակի արտաքին զննությամբ կրծքավանդակի հետին մակերեսի և ձախ ուսագոտու շրջաններում հայտնաբերվել են ծակած-կտրած մարմնական վնասնվածքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ա.Դերգելյովի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն տարածքի բնակիչ Է.Սիմոնյանը, որի ժամանակ դանակի գործադրմամբ նրան պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաքրեագիտական, դատաքիմիական և դատամիկրոմասնիկական համալիր, դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր  փորձաքննություններ: Հարցաքննվել են մի շարք վկաներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Է. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր