12:46 - Ցնցող մանրամասներ.Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել         12:24 - Որևէ ռազմական բեռնարգելք չի կարող կանգնեցնել Էրդողանին.Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է Պուտինը      12:05 - Անանուն զանգ է ստացել, որ երեխան մահացել է. Հ. Խաչատրյանը տեղեկատվություն չունի իր երեխայի գտնվելու վայրի մասին    

29 օգոս 2016 16:40

Իրանի օդային տիրույթում ամերիկյան անօդաչու թռչող սարք է նկատվել

Իրանի օդային տիրույթում ամերիկյան անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է նկատվել, որից Իրանի ՀՕՊ-ի բազաներից մեկում տագնապ է հայտարարվել:
 
«Հակաօդային պաշտպանության իրանական ուժերը ֆիքսել են և նախազգուշացում արել ամերիկյան անօդաչու սարքին, որը երկուշաբթի մտել է երկրի օդային տարածք: Այն թռչելիս է եղել Աֆղանստանից: Անօդաչու սարքը լքել է այդ տարածքը»,- ասված է Իրանի զինվորականների հայտարարությունում:
 
Ամերիկյան անտեսանելի ԱԹՍ-ն նկատվել է Իրանի արևելքում: ԱԹՍ-ն երկրի օդային տիրույթը լքել է իրանցի զինվորականների պաշտոնական զգուշացումից հետո:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր