17:00 - Բեռլինում հույսը դրել են մարմնի հոտի ուժի վրա, չօգտագործել դեզադորանտներ. ուժեղ ու տհաճ հոտը կօգնի, որ մարդիկ ստիպված դիմակ կրեն         16:39 - COVID-19-ի նկատմամբ ինունիտետը կարող է զարգանալ նույնիսկ թեստի բացասական արդյունքներով մարդկանց մոտ      16:19 - Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում, կատարել են առգրավում    

03 հուն 2016 10:05

Հրթիռակոծություն՝ Հալեպում. հայեր են զոհվել

 

Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը հրթիռակոծվել է: Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 15 մարդ:

Վիրավորների թվում է նաև հալեպահայ Ժոզեֆ Գոչյանը։ Նրա առողջական վիճակը կայուն է:

ՀԱԵ Բերիո թեմի մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ հունիսի 2-ին Հալեպի հրթիռակոծության հետևանքով 4 հայ է զոհվել:

Հրթիռներից մեկն ընկել է խանութի վրա, ինչի հետևանքով զոհվել են Վազգեն Ճապաղջուրյանը, Հովսեփ Ջանեցյանը, Լևոն Քելխաչերյանը և Խաչիկ Աբուլաբությանը:

Նաև ահաբեկչություն է տեղի ունեցել Սիրիայի Լաթաքիա քաղաքում: Ալտաաթար թաղամասում հեծանվորդ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն: Զոհվել է 2, վիրավորվել՝ 4 մարդ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր