ՀՀ-ում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ          Քաղցկեղային ուռուցքներին հաջողվում է թաքնվել քիմիաթերապիայից եւ վերապրել       Ջո Բայդենը իր վարչակազմի տարածքային հաղորդակցումների բաժնի պետ է նշանակել Հայկ Խաչինազարյանին    

31 օգոս 2016 10:30

Խոսրովի արգելոցում խոշոր հրդեհ է բռնկվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 30-ին՝ ժամը 17.32-ին, տեղեկատվություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա բուսածածկույթ: Օգնության է մեկնել 22 հրշեջ-փրկարար:  Այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար և արգելոցի 40 աշխատակից:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր