Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակ          Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր»       Այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան. Ալեն Ղուլյան    

31 օգոս 2016 14:00

«Խոսրովի անտառ»-ում բռնկված հրդեհի մեղավորին գտել են

Օգոստոսի 30-ին ժամը 3.00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գյոլասորի» հատվածի խոտածածկ հատվածում: Հրդեհի բռնկման փաստն արգելոցի աշխատակիցների կողմից արձանագրվել է ժամը 5:00-ին:
 
Հրդեհը հաջողվել է մեկուսացնել  ժամը 9:00-ի սահմաններում, սակայն բարձրացած քամու պատճառով ժամը 16:30-ի սահմաններում այն կրկին բռնկվել է:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել  են «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 40 աշխատակից և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանման 30 հրշեջ-փրկարար: 
 
Հրդեհն այս պահի դրությամբ մեկուսացված և հանգցված է:
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի կողմից տեղում հայտնաբերվել է հրդեհի պատճառ հանդիսացող Կապան քաղաքի 56-ամյա բնակիչ Ա. Առաքելյանը: Հրդեհի արդյունքում այրվել է արգելոցի մոտավորապես 15 հա խոտածածկ տարածք:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր