17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

31 օգոս 2016 15:24

«Երևանի ՋԷԿ»-ի վաճառքի հարցը երբևէ չի քննարկվել

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ի պատասխան մամուլի տարբերհրապարակումների, հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունը չի քննարկել և չի պատրաստվում է քննարկել «Երևանի ՋԷԿ»-ի վաճառքի հարցը։ Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.

«ՀՀ կառավարությունը երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևանի ՋԷԿ»-ի կուտակած պարտքերի դիմաց՝ կայանը վաճառելու տարբերակը։ Այնպես որ, վերջին օրերին զանգվածային լրատվական միջոցներով շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, որոնք վերաբերում են «Երևանի ՋԷԿ»-ի հնարավոր վաճառքին, որևէ առնչություն չունեն իրականության հետ։ 

Գազի դիմաց «Երևան ՋԷԿ»-ի ունեցած պարտքերը ամենևին էլ նոր չեն։ Նշված խնդրի վերաբերյալ լրատվամիջոցներում բազմիցս եղել են քննարկումներ։ Տարօրինակ է, որ այն կրկին հայտնվեց օրակարգում։ 

Առկա պարտքի կառուցվածքը մանրամասն ներկայացվել է դեռևս այս տարվա մայիսի 12-ին ՀՀ կառավարության և Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի միջև ստորագրված «էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրում, որի շրջանակներում Համաշխարհային բանկը տրամադրեց 30 մլն. դոլարի վարկ։ Բազմիցս հայտարարվել է, որ վարկի մի մասը ուղղվելու է «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևանի ՋԷԿ»-ի պարտքի մասնակի մարմանը։ 

Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում՝ վերջին ամիսներին պարտքի զգալի մասը մարվել է։ Այժմ այն կազմում է ոչ թե 52,3 միլիոն, այլ՝ 33,8 միլիոն դոլար։ Պարտքի մնացած մասի մարումը նախատեսվում է իրականացնել առաջիկայում։

«Երևանի ՋԷԿ»-ի ֆինանսական առողջացման նպատակով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ստեղծած հանձնաժողովի կողմից արդեն իսկ ձեռնարկվել են միջոցառումներ՝ կայանի ֆինանսական վիճակի բարելավման, ծախսերի օպտիմալացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Արդյունքներն արդեն տեսանելի են։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ՀՀ նախագահին ներկայացրել է մանրամասն ծրագիր, որով նախատեսվում է մինչև 2017թ. օգոստոսի 1-ը (հերթական սակագնային տարվա սկիզբը) իրականացնել «Երևանի ՋԷԿ»-ի ֆինանսական առողջացման փաթեթի գերակշիռ մասը»։  

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր